Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի փակումը Վրոցլավի կենտրոնում վրդովեցրել է Եվրոպայի հայերին

PanARMENIAN.Net - «20-րդ դարի առաջին Հոլոքոսթը» խորագրով ցուցահանդեսը ցուցադրվել է Եվրոպայի եւ Լեհաստանի մի շարք քաղաքներում, սակայն Վրոցլավը դարձավ առաջին քաղաքը, որտեղ այդ ցուցահանդեսը նման սուր արձագանք ստացավ թուրք դիվանագետների կողմից: Այդ մասին հայտարարել է Կրակովում Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին, հաղորդում է «Gazeta Wyborgza»-ն: Զալեսկին ուղղակի վրդովված է քաղաքի կենտրոնում ցուցահանդեսը փակելու վերբաերյալ Վրոցլավի իշխանությունների որոշմամբ: Ցուցահանդեսը արտացոլում է պատմական իրողությունը եւ չպետք է փակվի»,-նշել է նա: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ նա տասնյակ հեռախոսազանգեր է ստանում ողջ Եվրոպայի հայերից, որոնք ցնցված են Վրոցլավի իշխանությունների գործողություններից: Ըստ նրա, այդ որոշումը բնութագրում է լեհական հասարակությունը որպես անհանդուրժող եւ քսենոֆոբիայով տոգորված: «Ցուցահանդեսի փակումը հնարավոր որոշումներից վատագույնն է»,-նշել է Իսահակյան-Զալեսկին: Հիշեցնենք, որ Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան ճնշման տակ «20-րդ դարի առաջին Հոլոքոսթը» ցուցահանդեսը Վրոցլավի կենտրոնից տեղափոխվել է Ավանգարդ արվեստի թանգարան: Թադեուշ Իսահակյան-Զալեսկին համոզված է, որ ցուցահանդեսի փակման միակ պատճառը թուրքական դեսպանատան ճնշումն է: Քաղաքի իշխանությունները արդեն խոստովանել են, որ ցուցահանդեսի բացումից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել Թուրքիայի դեսպանատնից, սակայն միեւնույն ժամանակ շարունակում են պնդել, որ ցուցահանդեսի փակման միակ պատճառը լուսանկարների ցնցող լինելն է, հաղորդում է Լեհաստանում PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Յոննա Օրսկան PanARMENIAN.Net ի թղթակցի իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին պատասխանել է, որ ոչինչ չի կարող ավելացնել լեհական մամուլում զետեղված տեղեկատվությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---