ՀՀԿ. ԳՄ նիստում Ր.Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու![]() 28 մարտի 2013 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հայտնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը: «Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասել է Էդուրադ Շարմազանովը: Նա նաև տեղեկացրել է, որ քննարկումներ են լինելու Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |