Հուշարձանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո

Հուշարձանների միջազգային օրն այս տարի  կանցկացվի «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո

PanARMENIAN.Net - 1983թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը /ԻԿՕՄՕՍ/ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով: Միջազգային հանրությանն առաջարկվել է օրը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո:Այս մասին հայտնում են ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ից:

Ապրիլի 18-ին ընդառաջ` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀԿ-ն կանդրադառնա Հայաստանի կրթության անշարժ ժառանգության օրինակներին՝ նպատակ ունենալով նպաստելու մի խումբ կառույցների պահպանությանը, ճանաչմանը և հանրահռչակմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---