Թուրքական բանակում սպանված հայ զինծառայողի ծնողները բողոքարկելու են դատարանի վճիռը28 մարտի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակում 2011 թ. ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչիի ծնողները համաձայն չեն դատարանի կայացրած վճռին և հայտարարել են, որ բողոքարկելու են այն: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Հայ զինվորին սպանած նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուին Դիարբեքիրի զինվորական դատարանը դատապարտել է ընդամենը 4,5 տարվա ազատազրկման, և հաշվի առնելով, որ որոշ ժամանակ նա կալանքի տակ է եղել, ազատազրկման ժամկետը նվազեցվել է 3 տարի: Դատարանն այդ վճիռը կայացրել է հիմնավորելով, որ սպանությունը կատարվել է «ոչ դիտավորյալ, այլ` անփութության հետևանքով»: Փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սևակի սպանության մեջ դիտավորություն են տեսնում, այն անփութության կամ անզգուշության հետևանք չէ: Եվ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ դատարանն անտեսել է իրենց ներկայացրած որոշ փաստեր և ապացույցներ, պատասխանատվության չի ենթարկել սպանության համար պատասխանատու բարձրաստիճան զինվորականներին և ճնշում է գործադրել սպանության ականատեսների վրա, ովքեր պաշտոնական տեսակետին հակասող ցուցմունքներ են տվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |