Սուր շնչառական վարակների նվազման միտում կա28 մարտի 2013 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով`վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11404 դեպք, ապա 18-24-ը` 10180: Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը: Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից Երևանում ` 160, մարզերում` 390: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպություններում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը: Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում` գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Հարկ է նշել, որ վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի ԱH1N1–ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը: Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |