ԱԺ-ում տեղի են ունեցել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի լսումները![]() 28 մարտի 2013 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկավել են «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Դրանց հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, բուհերի ուսումնական գծով պրոռեկտորներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինստիտուտների ղեկավարներ, գիտաշխատողներ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ օրենքի նախագիծը սպասված էր, բավականին երկար ժամանակ այն գտնվում էր քննարկումների փուլում: Ըստ Արտակ Դավթյանի` գիտությունն այսօր Հայաստանում գերակա ուղղություններից է, և այդ ոլորտում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կոչված է կարգավորելու օրենսդրական դաշտը, իրականացնելու բարեփոփոխումներ: Հանձնաժողովի նախագահի խոսքով` օրենքի քննարկման նպատակն է ունենալ անաչառ փորձաքննություն: Ըստ Արմեն Աշոտյանի ՝ գիտական ոլորտը կարգավորող օրենքները միմյանց հետ չեն մրցում, այլ փոխլրացնում են: Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել ոլորտը կարգավորող միասնական համահունչ օրենսդրություն, որտեղ յուրաքանչյուր օրենք իր ոլորտը կկարգավորի: Օրենքի նախագծի գերակայությունն է բարձրացնել գիտական արդյունքի որակը, արդյունավետ դարձնել պետական միջոցների ծախսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |