ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Արտաշատում Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ մի խումբ հարբած մարդկանց հետ ծեծկռտուքի ընթացքում դանակի հարված է ստացել Կարապետյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Տուժածը տեղափոխվել է Երեւանի թիվ 6 հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Բժիշկների խոսքերով, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի ունեցածի խիստ քննադատությամբ հանդես է եկել Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկող առաքելությունը: ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պիտեր Այքերը հայտարարել է միջադեպի հանգամանքները մանրամասնորեն ուսումնասիրելու իր մտադրության մասին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---