ՀՀ ԱԳՆ ղեկավար. System Of A Down-ը Հայաստանի իսկական դեսպան է28 հոկտեմբերի 2005 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց մասնավոր այցով Հայաստանում գտնվող ամերիկյան հայտնի System OF A Down ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց խմբի եւ մասնավորապես Սերժ Թանգյանի ներդրումը հայության միջազգային ճանաչման եւ քարոզման գործում` անվանելով նրանց Հայաստանի իսկական դեսպաններ: «Դուք նպաստում եք նաեւ սփյուռքահայ երիտասարդ սերնդի ինքնության հայտնաբերմանը եւ առհասարակ հայապահպանությանը»,-նշել է Վարդան Օսկանյանը: Ջերմ եւ հետաքրքիր զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին զանազան ոլորտներում Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավորությունների եւ հեռանկարների վերաբերյալ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |