Լևոն Արոնյան. Չեմ կարծում, թե հավակնորդների մրցաշարն արդեն ավարտված է![]() 29 մարտի 2013 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրած պարտությունից հետո Լևոն Արոնյանն ասել է, որ 22...g5 քայլը վատը չէր, «եթե չլիներ մի մանրուք՝ բաց թողած 23.с6. քայլը: Ինչպես և Գելֆանդի հետ խաղում, ես թերացա մարտավարությունում»,-ասել է Արոնյանը: Ըստ շախմատի մասնագետների, Սվիդլերի հետ խաղում Արոնյանի նյարդերը տեղի տվեցին, հայտնում է chess-news.ru-ն: «Չեմ կարծում, թե մրցաշարը կարելի է ավարտված համարել»,-ասել է հայ գրոսմայստերը: Հավակնորդների մրցաշարում Արոնյանը նահանջնել է 3-րդ տեղը և առաջատար Մագնուս Կարլսենին մեկ միավորով է զիջում: 12-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը, որը երկրորդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |