ՀՀ ՊՆ ղեկավարը կոչ է արել ադրբեջանցիներին բացառել պատերազմական գործողություններ սկսելու հնարավորությունը28 հոկտեմբերի 2005 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «Շատ ուրախ եմ, եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ես հնարավորություն ունեմ երբեւէ պայքարելու նախագահի պաշտոնի համար, բայց կարծում եմ` դեռեւս վաղ է ընտրություններից երկուսուկես տարի առաջ դրա մասին խոսելը, մանավանդ, որ այս անգամ նախագահականին նախորդելու են խորհրդարանական ընտրությունները: Ուստի կախված նրանից, թե ինչպիսի վստահություն կունենա իմ աջակցած քաղաքական ուժը, համաձայն դրա էլ որոշում կկայացվի», -ասել է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ԱՄՆ Ազգային մամլո ակումբում ` որտեղ լրագրողները հարցեր են բարձրացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ նախագահական ընտրություններում նրա թեկնածության հնարավոր առաջադրման վերաբերյալ: Այդ մասին PanARAMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված` խնդիրը լուծել խաղաղ եղանակով: «Եթե նման մոտեցումը գերակայի նաեւ Ադրբեջանում, կարելի է խոսել բոլոր հարցերի, այդ թվում` անվտանգության գոտու մասին: Եւ ես կոչ եմ անում ադրբեջանցիներին` բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, որովհետեւ ցանկացած ելքի պարագայում դրանք շատ մեծ վնաս են հասցնելու եւ Հայաստանին, եւ Ադրբեւջանին», -ընդգծել է նախարարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին |