Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել29 մարտի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Օրերս ԶԼՄ-ները պատմեցին Հենրիխ Մխիթարյանի հանդիպման մասին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ մեջբերեցին «Շախտյորի» կիսապաշտպանի այն խոսքերը, թե իբր նա ամեն ինչ կանի ամռանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը տեղափոխվելու համար: «Ես «Շախտյորում» եմ խաղում և ուրախ եմ դրա համար, ուղղակի ինձ սխալ են հասկացել,-մեջբերում է Մխիթարյանի խոսքը ակումբի պաշտոնական կայքը:-Իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր, շփում ուսանողների հետ: Նրանք հարցեր էին տալիս, երբեմն կատակի ձևով, ես էլ պատասխանում էի: Ինձ սխալ հասկացան և սխալ մեկնաբանեցին իմ խոսքերը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |