Ֆրանսուա Օլանդ. Սարկոզին անմեղության կանխավարկածի իրավունք ունի![]() 29 մարտի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որն անցնում է L'Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրի գործով, անմեղության կանխավարկածի իրավունք ուն, քանի դեռ դատարանը չի ապացուցել նրա մեղքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կողմից ապօրինի դրամական միջոցների ստացման վերաբերյալ դատավարությունը վարող դատավորը սպառնալիքներով նամակ է ստացել, գրում է Le Parisien-ը: Ժան Միշել Ժանտիլի ստացած նամակը հասցեագրված էր «Ժանտիլի և մագիստրոսների» արհմիությանը, թեև Ժանտիլն ինքը այդ արհմիության անդամ չէ: Մագիստրոսներին սպանելու սպառնալիքներից բացի, ծրարում դատարկ պարկուճներ կային: Ով կարող է լինել նամակն ուղարկողը, դեռ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |