ՀՖՖ. Հայաստան-Չեխիա խաղի տոմսերի վերավաճառք չի եղել![]() 29 մարտի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Չեխիա հանդիպմանը մի քանի հարյուր երկրպագուներ, որոնք ունեցել են տոմսեր, չեն կարողացել մտնել ստադիոն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, որ ողջ պատասխանատվությունն, ըստ իրեն, կրում է «Արմմոբիլ» ընկերությունը, որը պետք է ապահովեր անվտանգությունը: «Իրենք են մեղավոր, որ բազմաթիվ երկրպագուների հետ առանց տոմսի ստադիոն են մտել բազմաթիվ մարդիկ ու զբաղեցրել են մյուսների տեղերը: Այդ պատճառով էլ նման իրավիճակ է առաջացել»,- շեշտեց նա: Հայրապետյանը խոստովանեց, որ այս անգամ վերավաճառք չի եղել, և հնարավոր է, որ տուժած մարդկանց փոխհատուցում անեն:Նա նաև ներողություն խնդրեց բոլոր այն երկրպագուներից, ովքեր տոմսեր ունենալով՝ չեն կարողացել մտնել մարզադաշտ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |