Դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարին![]() 29 մարտի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիին: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին և տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորեցին Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում և շեշտեցին հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին ՀՀ դեսպանության և Կանադայի պետական ապարատի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |