Ալավերդու և Արցախի թիմերը հաջող են մասնակցում Մ-16 տարեկանների Հայաստանի առաջնությանը

Ալավերդու և Արցախի թիմերը հաջող են մասնակցում Մ-16 տարեկանների Հայաստանի առաջնությանը

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի երկրորդ տուրում ուշադրության կենտրոնում էր հատկապես երկու հանդիպում: Դրանք այն թիմերի մասնակցությամբ էին, որոնք մեկնարկում հաղթանակներ էին տարել: Ալավերդու և Արցախի թիմերը կրկին ուժեղ էին:

Ալավերդցիները և արցախցիներն առավելության հասան ՀՄԴ-ի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հանդիպումներում գրանցվել են 35:34 և 36:29 հաշիվները:

Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ` Վանաձոր - Հրազդան` 29:9, Աջափնյակ - Շենգավիթ 2` 36:16: Այսօր կայացել են 10 թիմերի մասնակցությամբ անցկացվող առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Երկու խաղից հետո, վաստակելով 4-ական միավոր, Ալավերդու և Արցախի թիմերը գլխավորել են առաջին և երկրորդ խմբերի մրցաշարային աղյուսակները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---