Փորձագետ. Քաղաքակիրթ մարդու համար անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան համառորեն հրաժարվում ճանաչել Ցեղասպանությունը

Փորձագետ. Քաղաքակիրթ մարդու համար անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան համառորեն հրաժարվում ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Քաղաքակիրթ մարդու համար անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան համառորեն հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է Analitika.at.ua-ին Ուկրաինայի VI գումարման Ռադայի ժողովրդական պատգամավոր, քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը:

«Թուրքիան վաղուց արդեն ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, Անկարայում պետք է հասկանան, որ եվրոպական արժեքների ընդունումն անխուսափելի է, իսկ դա նշանակում է, որ հարկ կլինի դատապարտել նախնիների սխալները: Անշուշտ, կարելի է ուշադրություն չդարձնել արժեքների վրա, փորձել ոչ թե մտնել Եվրոպա, այլ ներխուժել, և նույնիսկ հասնել Վիեննա, սակայն պետք է պատրաստ լինել, որ քեզ հետ կշպրտեն՝ քացիով»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---