«Սիվիլիթասը» պահանջում է բացահայտել «Իրավունքի» ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները![]() 29 մարտի 2013 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է «Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից, ասվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին: Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը, ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |