Երևանում այսօր բացվեց Շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկման լաբորատորիա

Երևանում այսօր բացվեց Շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկման լաբորատորիա

PanARMENIAN.Net - Հետապնդելով ՀՀ-ում էներգաարդյունավետ շինարարության կայացման խնդիրը, 2012թ. հուլիսից «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00059937 ծրագիրը համագործակցում է «Շինսերտիֆիկատ» ընկերության հետ՝ շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկման և սերտիֆիկացման գործող համակարգերի բարելավման նպատակով: Համագործակցության շրջանակներում ս.թ. մարտի 29-ին կայացավ փորձարկման լաբորատորիայի բացումը: Ընկերության լաբորատորիան համալրվել է շուրջ 7 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել շինարարական ջերմամեկուսիչ նյութերի փորձարկում և սերտիֆիկացում: Արդյունքում՝ շենքերի կառուցման և վերանորոգման ժամանակ մասնագետներին հնարավորություն է տրվում օգտագործել վստահելի, փորձարկված և սերտիֆիկացված ջերմամեկուսիչ նյութեր, շինվածքներ և պատրաստվածքներ: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում են ոլորտի մասնագետների վերապատրաստմանը ուղղված դասընթացներ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` աջակցություն ցուցաբերելով էներգաարդյունավետ շինարարական նորմերի մշակման/արդիականացմանը, մասնագետների վերապատրաստմանը, էներգաարդյունավետ շենքերի նախագծման ցուցադրմանը և էներգախնայող նոր նյութերի և սարքավորումների արտադրության խթանմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---