Նույնականացման քարտերը նախատեսվում են ՀՀ տարածքում օգտագործելու համար![]() 29 մարտի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը, պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը: Վարչական մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում անձը հաստատող փաստաթղթի տեսակի ընտրությունը քաղաքացու իրավազորությունն է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |