Վրոցլավում մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին31 հոկտեմբերի 2005 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, Սբ.Վոյցեկի եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանում, իր աղոթքում արքեպիսկոպոս Մարիան Գոլեբիեւսկին դիմել է ներկաներին` խնդրելով նրանց աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Իր խոսքում Մարիան Գոլեբիեւսկին հիշեցրել է, որ այդ պատարագը նվիրվում է երեք տարելիցների` Հայոց ցեղասպանության 90-ամյակին, հեռավոր Սիլեզիա հայերի ժամանման 60-ամյակին եւ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին: «Սա այդ ժողովրդի պատմության մի փոքր մասն է, որը շատ բան է տեսել»,-նշել է Մ. Գոլեբիեւսկին: Պատարագից հետո Սուրբ Աստվածածնի արձանի մոտ տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրված է.«Նվիրվում է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք ոչնչացվեցին Թուրքիայում 1915 թվականին Հիսուս Քրիստոսին հավատալու համար, որոնք 14-րդ դարից սկսած մասնակցել են Ռեչ Պոսպոլիտայի կայացմանը, եւ որոնք զոհվել են Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Ռեչ Պոսպոլիտայի երբեմնի արեւելյան տարածքներում Լեհաստանին եւ Եկեղեցուն հավատարիմ մնալու համար»: Նշենք, որ պատարագին ներկա էր նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |