Հավակնորդների մրցաշար. 6 ժամ տևած պարտիայում Լևոն Արոնյանը զիջեց Վլադիմիր Կրամնիկին29 մարտի 2013 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարը թևակոխել է վճռորոշ փուլ, յուրաքանչյուր տուր չափազանց կարևոր է շախմատիստների համար: Այսօր ընթանում են 12-րդ տուրի պարտիաները, և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան): Մեկ տուր առաջ էին շախմատիստները մրցաշարային աղյուսակում փոխվել տեղերով` Արոնյանը նահանջել էր 3-րդ տեղ, իսկ Կրամնիկը` բարձրացել 2-րդ: Ուստի այս պարտիայից շատ բան էր կախված: Մոտ ժամ տևած խաղում Արոնյանը զիջել է 62-րդ քայլին: Կրամնիկը վաստակել է 8 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Շախմատիստները հանդիպել էին նաև մրցաշարի 5-րդ տուրում և ոչ ոքի էին խաղացել: Առաջինը ելույթն ավարտել են Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որոնք կիսել են միավորները: Մյուս պարտիաները, որում խաղում են Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) զույգերը, շարունակվում են: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |