Արագածոտնի մարզում վթար է եղել. Երկու տուժածների վիճակն էլ ծայրահեղ ծանր է![]() 30 մարտի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին, ժամը 16.18-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկելձորակը: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1979թ. ծնված Կ. Սարգսյանը և ուղևոր, 1990թ. ծնված Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |