Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ցիկլոնի ելքով: Տեղումները թեև կթուլանան, բայց այսօր դեռ կպահպանվեն: Հարավային մարզերում ցերեկը կդիտվի նաև օդի ջերմաստիճանի զգալի նվազում 4-6 աստիճանով: Տեղեկանում ենք Հայպետհիդրոմետից:

Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, առայժմ կտաքանա 1-3 աստիճանով:

Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ, ճանապարհների առանձին հատվածներում` մերկասառույց, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին: Ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---