Ր.Հովհաննիսյանը Վերահսկիչ պալատը ղեկավարելու առաջարկ չի ստացել. Հ.Խուրշուդյանը հերքում է

Ր.Հովհաննիսյանը Վերահսկիչ պալատը ղեկավարելու առաջարկ չի ստացել. Հ.Խուրշուդյանը հերքում է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մի քանի անգամ, գրեթե բաց տեքստով առաջարկել է ղեկավարել ՀՀ վերահսկիչ պալատը և առաջարկը նույնիսկ միջնորդավորված կերպով է արվել:

«Կան չարակամ ուժեր, որոնք ամեն կերպ փորձում են հարվածել շարժմանը, այս պայքարին: Մենք հասկանում ենք որտեղից կարող են ուղղորդվել այդ լուրերը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուրդյանը:

Ավելացնենք, որ այս տարվա նոյեմբեր ամսին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---