Ռասուլ Գուլիևը զգուշացնում է Ադրբեջանում վտանգավոր իրավիճակի մասին![]() 30 մարտի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ցանկացած պահի կարող է մեծ պայթյունով ավարտվել: Այդ մասին «Ռադիո Ազադլիգին» տված հարցազրույցում հայտարարել է ամենահայտնի ադրբեջանցի վտարանդի քաղաքական գործիչ, ադրբեջանական խորհրդարանի նախկին խոսնակ, Հեյդար Ալիևի մերձավոր, Ռասուլ Գուլիևը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: «Դիմակայությունը կանխելու ունակ ուժեր, կարելի է ասել, չկան: Ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության, ինչն էլ վտանգավոր է: Նման քաոսային գործողություններ չպետք է տեղի ունենան, հարկավոր է կանխել դա: Սակայն իշխանության ընտրած ճանապարհով դա հնարվոր չէ անել: Իշխանության ռեպրեսիվ մեթոդները 100 տոկոսով կհանգեցնեն դիմակայության խորացման և երկրում կարող է անկառավարելի քաոսային վիճակ ստեղծվել: Դա շատ վտանգավոր է»,-ասել է Գուլիևը: «Առաջին հերթին կառավարությունը պետք է վերջ դնի ագրեսիվ գործողություններին, պայմաններ ստեղծի հանգիստ հանրահավաքների համար: Մյուս տարբերակը կհանգեցնի քաոսային դաժան բախումների»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |