Բրայզան նախազգուշացրել է Վրաստանին Ռուսաստանի հետ դիմակայության վտանգի մասին30 մարտի 2013 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է այն խորհուրդները, որ տվել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան: ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն նամակ է ուղղել ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Գելա Բեժուաշվիլուն, ոևտեղ պատմել է 2006թ. հունիսի 1-ին Բրայզայի հետ ունեցած իր հանդիպման մանրամասների մասին: Վոլսկին նամակը փոխանցել է «Իմեդի» հեռուստաընկերությանը: «Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Բարեկամների խումբը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել զգացմունքային ու առճակատային բանաձև Ռուսաստանի խաղաղապահների ուժերի Աբխազիա մտնելու վերաբերյալ: Դա կվնասի ոչ միայն Աբխազիայի հակամարտության կարգավոման հեռանկարներին, այլ նաև բացասաբար կանդրադառնա եվրոպական երկրների որոշոման վրա՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսություն ծավալող երկրների ցանկում Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Ըստ Բրայզայի, լավ կլինի, եթե բանաձևում ուշադրությունը սրվի Գալիի շրջանի վրա, այնտեղ միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու անհրաժեշտության վրա: Ըստ Բրայզայի, հանրության ու բարեկամների խմբի ակտիվությունը հենց դրա արդյունքն է: Վրաստանը պետք է շանս տա Բարեկամների խմբին քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՄԱԿ միջոցով»,-ասվում է Սիխարուլիձեի նամակում, որը նա հասցեագրել է Գելա Բեժուաշվիլիին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |