Թուրքագետ. ԱՄՆ-ն հաշտեցնում է Թուրքիային և Իսրայելին, որ Սիրիայի դեմ միասնական ճակատով հանդես գան![]() 30 մարտի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Նովրուզի ժամանակ Դիարբեքիրում ընթերցվեց Օջալանի պատմական ուղերձը՝ քրդերի և Թուրքիայի միջև հաշտեցման ու զենքերը վայր դնելու մասին, ինչին հաջորդեց Իսրայելի վարչապետ Նեթանյահույի ներողությունը Թուրքիայից`«Ազատության տորմիղի» միջադեպի համար: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի բնորոշմամբ` Թուրքիայի համար այդ երկու իրադարձությունները շատ նպաստավոր էին Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ամրապնդման տեսանկյունից: «Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները միշտ էլ զարգացել են վայրիվերումներով, սակայն չեն անցել «կարմիր գիծը» և հիմնականում զարգացել են ռազմական ոլորտում»,- նկատեց թուրքագետը: Անդրանիկ Իսպիրյանը հիշեցրեց, որ Թուրքիան ցանկանում է առաջատարի դեր ստանձնել արաբական աշխարհում և այդ պատճառով Անկարան գնաց Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը՝ «արաբական ժողովրդի» պաշտպան երևալու համար: ԱՄՆ-ի համար Իսրայելը և Թուրքիան Մերձավոր Արևելքում ռազմավարական կարևոր դաշնակիցներ են: Ըստ թուրքագետի` Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի իրականացման և «արաբական գարնան» ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար Վաշինգտոնին ձեռնտու չէ թուրք-իսրայելական լարվածությունը, իսկ ԱՄՆ-ի համար այսօր ամենակարևոր հարցը սիրիական խնդիրն է. ԱՄՆ-ն այդ նպատակին հասնելու համար փորձում է հաշտեցնել Թուրքիային և Իսրայելին՝ Սիրիայի դեմ միասնական ճակատով հանդես գալու համար: Ինչ վերաբերում է Իրանին, թուրքագետը կարծում է, որ «արաբական գարուն» Իրանում անհնար է իրականացնել, քանի որ այդ երկրում չկան նախադրյալները, որ կային արաբական այն երկրներում, որտեղ իրականացվել է «արաբական գարունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |