ՀՖՖ-ն, «Արմոբիլ»-ը և ոստիկանությունը կքննարկեն ֆուտբոլասերներին փոխհատուցելու հարցը![]() 30 մարտի 2013 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների անցակետային վերահսկողությունն իրականացնող «Արմոբիլ» ընկերության տնօրեն Վահագն Կակոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք չեն այն կողմը, որը պետք է փոխհատուցի այն մարզասերներին, ովքեր Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կայացած Հայաստան - Չեխիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը դիտելու համար տոմսեր էին գնել, բայց չէին կարողացել դիտել խաղը, քանի որ նրանց ներս չէին թողել: «Բոլորը մեղադրում են «Արմոբիլ» ընկերությանը: Խաղի օրը բազմաթիվ մարդիկ են եկել նաև առանց տոմսերի: Նրանք վերջին պահին փորձել են ներս մտնել: Դրա հետևանքով տուժել են այն մարդիկ, ովքեր եկել են տոմսերով: Եղել են մարդիկ, ովքեր փորձել են մտնել կեղծ բեյջերով: Թե ինչու են դարպասների մոտ հավաքված մարդիկ եղել տոմսերով, մենք չգիտենք: Դարպասները վերահսկում էին ոստիկանները»,-ասաց ընկերության տնօրենն ու հավելեց, որ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիան, ոստիկանությունը և «Արմոբիլը» եռակողմ քննարկում կանցկացնեն, ինչից հետո միայն պարզ կլինի փոխհատուցման հարցը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |