Երիտասարդները քննարկում են կրթության որակի խնդիրները![]() 30 մարտի 2013 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մարտի 29-31-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացնում են են «Կրթական որակ. արդի հիմնախնդիրները և երիտասարդության դերը որակի բարձրացման գործընթացներում» խորագրով սեմինար-քննարկում: Ծրագրին մասնակցում է մոտ 70 երիտասարդ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սեմինար-քննարկման նպատակն է երիտասարդությանն առավել հանգամանորեն ներկայացնել «կրթական որակ» հասկացության բուն էությունը, կարևորել այն և առանձին-առանձին անդրադառնալ դրա հետ առնչվող հիմնախնդիրներին՝ շեշտելով հենց երիտասարդության դերը կրթական որակի բարձրացման գործընթացում: «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը կարևորում է երիտասարդների կողմից կրության որակի խնդրին անդրադառնալը, քանի որ առաջինը նրանք պետք է խորությամբ գիտակցեն գիտելիքի արժևորման, կրթության որակի բարձրացման հարցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |