Հավակնորդների մրցաշար․ Լևոն Արոնյանը 13-րդ տուրում ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ31 մարտի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ, տուրում Լևոն Արոնյանը ուժերը չափեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարում նրանց առաջին հանդիպումը կայացել է 7-րդ տուրում և ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Այս տուրում առաջինը միավոր վաստակեց Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որը ընդամենը 36-րդ քայլին առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ (Ուկրաինա): Այդ հաղթանակը հնարավորություն տվեց Սվիդլերին շրջանցել Արոնյանին վարկանշային աղյուսակում և բարձրանալ 3-րդ հորիզոնական, իսկ դա նշանակում էր, որ հայ շախմատիստը անպայման պետք է առավելության հասներ: Սակայն 36-րդ քայլին Արոնյանն ու Գրիշչուկը կիսեցին միավորները: Հայ շախմատիստը վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիաները շարունակվում են: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |