ԵԱՀԿ ՄԽ-ն կներկայացնի իր նոր առաջարկները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ 1 նոյեմբերի 2005 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24 եւ 25-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մանը (ԱՄՆ)քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ առաջարկներ, որոնք կներկայացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդել է, որ այդ առաջարկները համաձայնեցված են համանախագահների միջեւ: ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ամենամյա նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-5 Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, համանախագահները առանձին հանդիպումներ կունենան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ եւ կներկայացնեն նրանց այդ առաջարկները: «Տեղի կունենա արդյոք նախարարների հանդիպում Լյուբլյանայում դեռեւս հայտնի չէ: Դա կախված կլինի նրանց հետ առանձին անցկացված բանակցությունների արդյունքներից»,-ավելացրել է ռուս դիվանագետը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |