Թուրք քաղաքական գործիչ. ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը հրահրում են հակամարտությունը Սիրիայում

Թուրք քաղաքական գործիչ. ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը հրահրում են հակամարտությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքական «Սաադետ» կուսակցության խորհրդատվական գերագույն խորհրդի նախագահ Օգուզհան Ասիլթյուրքը, որը նախկինում եղել է նախարար և Էրդողանի մերձավորը, խիստ քննադատության է ենթարկել ԱԶԿ քաղաքականությունը Սիրիայի հարցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Էրդողանի կառավարությունը հրահրում են հակամարտությունը Սիրիայում և դրդում երկիրը էլ ավելի մեծ արյունահեղության, հայտնում է SANA գործակալությունը:

Ասիլթյուրքը նշել է, որ արևմտյան երկրներն Էրդողանի վրա են դրել «Մեծ Մերձավոր Արևելքի» իրականացման խնդիրը: Թուրքիան ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի շահերի ոլորտում է:

Թուրք գործիչը նշել է, որ Սիրիայում բռնությունը կարելի է դադարեցնել միայն մահմեդական համերաշխության շնորհիվ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---