Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հասցեագրել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին: Ըստ ԱՊԱ տվյալների, նոտայի համար առիթ է հանդիսացել Բաքվում կայացած «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» խորհրդաժողովը: Իրանի ԱԳ փոխնախարարի խոսքով, խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններով:

Միջոցառումը տեղի է ունեցել Բաքվում մարտի 30-ին: Կազմակերպիչն է «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրման ճակատը», մասնակցել են Ադրբեջանի միլի մեջլիսի անդամներ, իրավապահներ ու հասարակական, քաղաքական գործիչներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---