Մոսկվայում կկանգնեցվի Արամ Խաչատուրյանի հուշարձանը 1 նոյեմբերի 2005 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի իշխանությունները որոշում են կայացրել ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաքում կանգնեցնելու մասին: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ որոշումը կայացվել է Հայաստանի հետ պատմականորեն ձեւավորված մշակութային եւ հասարակական-քաղաքական կապերի զարգացման եւ խորացման նպատակով, ինչպես նաեւ ի նկատի ունենալով, որ 2006 թվականը Ռուսաստանում հայտարարված է Հայաստանի տարի: Ա.Խաչատուրյանի հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել հաջորդ տարի Բրյուսովի նրբանցքում գտնվող Կոմպոզիտորների տան (տուն 8/10) մերձակա պուրակում: Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի հեղինակած բրոնզաձույլ արձանը Երեւանի քաղաքապետարանը կնվիրաբերի Մոսկվային: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |