Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան շախմատի դպրոցներ

Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան շախմատի դպրոցներ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող նոր շախմատի դպրոցի պայմաններին: Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի իր դռները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով քաղաքապետարանի ծրագրերով շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները. «Մենք Շախմատի ակադեմիայի տնօրենի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ունենանք շախմատի դպրոցներ: Երևանում այսօր ունենք 3 շախմատի դպրոց և պատրաստվում ենք հարմարավետ պայմաններով ապահովված ևս 10-ը հիմնել»,- նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---