Աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի Մագնուս Կարլսենը![]() 1 ապրիլի 2013 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի հաղթողը Նորվեգացի Մագնուս Կարլսենն է , թեև նա վերջին՝ 14-րդ, տուրում սպիտակներով զիջեց Պետեր Սվիդլերին (Ռուսաստան), բայց 8,5 միավորով մնաց առաջատար: Նա առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշով: Կարլսենը աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Ռուս Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) վճռորոշ պարտիայում զիջեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) և 8,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Եռյակը եզրափակեց Լևոն Արոնյանը 8 միավորով: Սվիդլերը, որը նույնպես իր ակտիվում ունի 8 միավոր, զբաղեցրեց 4-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |