Արմեն Աշոտյանը` նախագահի աշխատակազմի ղեկավա՞ր. Նախարարը հերքում է 2 ապրիլի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: «Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել Արմեն Աշոտյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»: PanARMENIAN.Net ը տեղեկությունը փորձեց ճշտել Արմեն Աշոտյանից, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարեց հետևյալ գրառումը. «Որոշ ԶԼՄ-ներ շարունակում են մտահոգվել իմ աշխատանքային ապագայով: Շնորհակալություն հայտնելով իրենց հոգատարության համար` միաժամանակ ընդգծեմ, որ մինչ այսօր իմ` այլ տեղ աշխատանքի անցնելու մասին և ոչ մի «լուր», այդ թվում` այսօրվանը, իրականությանը չի համապատասխանել: Ուստի լրատվական դաշտում հայտարարված «Ի՞նչ աշխատանքի է անցնելու Աշոտյանը» վիկտորինան շարունակվում է»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |