Հայաստանի և Իրանի միջև առկա է պարբերական քաղաքական երկխոսություն![]() 2 ապրիլի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշեց, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։ Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |