ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում են

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա). Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Յան Քելին (ԱՄՆ) գտնվում են Ադրբեջանում:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ապրիլի 3-ին միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ փարիզյան վերջին հանդիպման արդյունքները:

Ակնկալվում է, որ ապրիլի 4-ին համանախագահները կհատեն շփման գիծն ու կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Համանախագահներն այցելել են Ստեփանակրետ մարտի 19-ին և Երևան՝ մարտի 20-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---