The Manoukian Foundation-ը բարեգործական կենտրոն է բացում երեխաների համար Շոտլանդիայում![]() 2 ապրիլի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Ուելսի արքայազն Չարլզը Քեմբրիջի դուքսի և դքսուհու հետ (արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն) կբացեն Tamar Manoukian Outdoor Centre-ը, որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով: Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուս ագարակում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ և բացվել է հանրության համար առաջին անգամ վերջին 250 տարում: Հիմնադրամի կենտրոնում կլինի երեխաների համար նախատեսված պանսիոնատ և ամեն անհրաժեշտը պարապմունքների համար: Կենտրոնը բաց կլինի նաև շոտլանդական դպրոցների համար: Հիմնադրամը ղեկավարում է հայազգի Բոբ Մանուկյանը տիկնոջ՝ Թամարի հետ, գրում է The Telegraph-ը: Բոբ Մանուկյանը բազմամիլիոնանոց դատավարության մեջ է Բրունեյի արքայազն Ջեֆրիի հետ, որը սուլթանի կրտսեր եղբայրն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |