Աշոտ Վարդապետյան. Արոնյանի մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, երբ պարտվեց Գելֆանդից![]() 2 ապրիլի 2013 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանեց Լոնդոնում ավարտված հավակնորդների մրցաշարի արդյունքները: Ըստ նրա, մրցաշարը շատ հետաքրքիր է անցել, քանի որ ընդգծված առաջատար չի եղել և մինչև վերջին տուրը հայտնի չէր, թե ով է հաղթող ճանաչվելու: Պայքարն էլ հիմնականում գնացել է հոգեբանական ուղղվածությամբ: «Շատ սուր պայքար էր ընթանում, բայց կարող եմ ասել, որ արդյունքը տրամաբանական է: Մագնուս Կարլսենը վարկանիշով առաջինն է, սակայն նա նաև պարտություններ կրեց` ցույց տալով, որ դեռ երիտասարդ է և սովորելու շատ բան ունի»,- ասաց Վարդապետյանը, որը նախորդ տարի Վիշվանաթան Անանդ- Բորիս Գելֆանդ չեմպիոնական մրցախաղի մրցավարն է եղել: Լևոն Արոնյանի մասին, որը կիսեց 3-4 տեղերը, Վարդապետյանն ասաց հետևյալը. «Լևոնը լավ ելույթ ունեցավ, բարձրացրեց իր վարկանիշը համաշխարհային աղյուսակում, սակայն սա այն արդյունքը չէ, որ սպասում էր և Լևոնը և մենք»: Վարդապետյանը նշեց, որ Արոնյանը կայուն խաղ է ցույց տվել, կարողացել ճիշտ օգտվել մրցակիցների սխալներից, սակայն «կարծում եմ, որ նրա մոտ հոգեբանական խնդիրներ առաջացան, երբ 9-րդ տուրում պարտություն կրեց Բորիս Գելֆանդից: Սրանից հետո նա սկսեց մյուս պարտիաներում ռիսկի դիմել: Սակայն չմոռանանք, որ նա Կարլսենին զիջեց ընդամենը 0,5 միավոր»: Վերջում միջազգային կարգի մրցավարը հույս հայտնեց, որ այս արդյունքը Արոնյանին հունից չի հանի ու մյուս մրցապայքարներում նա ավելի լավ ելույթ կունենա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |