ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է![]() 2 ապրիլի 2013 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման ժամանակ երկու ուսանողի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել. էկրանին հայտնված նկարը և քննություն հանձնողի տվյալները չեն համապատասխանել: ԵՊՀ ներկայացուցիչները խնդրի կարգավորման նպատակով դիմել են TOEFL iBT քննությունը կազմակերպող և պատասխանատու միջազգային ընկերությանը, հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Այս ընկերության կողմից տեխնիկական խնդիրների պատճառների ուսումնասիրության և կարգավորման նպատակով ներկայումս ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է: Հարկ է նշել, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրները չեն առաջացել ԵՊՀ-ում TOEFL iBT քննութունը կազմակերպող ստորաբաժանման մեղքով, և առկա խնդիրների վերացումը կախված չէ ԵՊՀ-ից: TOEFL iBT քննությունների հանձնումը ներկայումս կարևոր է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ասպիրանտուրա, քանի որ Հայաuտանի Հանրապետությունում, աuպիրանտուրայի ընդունելության կարգի համաձայն, աuպիրանտուրայի դիմորդը ավարտական տարվա ընթացքում պետք է հանձնի քննություն oտար լեզվից, մասնավորապես՝ TOEFL iBT: Խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԵՊՀ ռեկտորատի անմիջական ուշադրության կենտրոնում, և ներկայումս քննարկվում են խնդրի լուծման տարբերակներ: Ամեն դեպքում ԵՊՀ ռեկտորատը հավաստիացնում է, որ ձեռնարկվելիք լուծումները կբխեն ասպիրանտուրայի դիմորդների շահերից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |