Ոստիկանություն. «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ

Ոստիկանություն. «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերվել անշճտություններին: Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:

Մյուս 3 հաղորդումներն ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվել, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---