Օրենսդիրները մտադիր են խրախուսել երեխաների կրծքով սնուցումը![]() 2 ապրիլի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարլու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչև վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երևույթները, մաշկային հիվանդությունները, ասթման: Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, հասարակական կազմակերպությունների և սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մեկ առ մեկ քննարկվել են: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառությունը: Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաև դրանց իրազեկման ու տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաև «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների՝ պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |