Orange Հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին![]() 2 ապրիլի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման,ինչպես նաև ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակների ներմուծման միջոցով, հայտնում է Orange-ի մամլո ծառայությունը: Ամենամյա ընդգրկուն ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռևս 2010թ., կազմակերպվել են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, աուտիզմով երեխաների, վերջիններս ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաև ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդը՝ CHAT թեստը: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին: Դասընթացներին մասնակցել են Երևանի և Կոտայքի մարզի բուժսպասարկման առաջնային օղակի 170 մասնագետ, 340 մանկավարժ, 60 ծնող և 166 երեխա: Ծրագրի շրջանակներում Արաբկիր բարեգործական հիմնադրամի վերականգնողական մասնաճյուղերը հագեցվեցին հատուկ մեթողական խաղերով: «Ֆրանս Տելեկոմն աշխարհի տարբեր երկրներում իր աջակցությունն է բերում աուտիզմով երեխաներին արդեն 20 տարի ի վեր: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում Orange Հիմնադրամը համագործակցում է Արաբկիր բարեգործական հիմնադրամի հետ: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն և ջանում են, որպեսզի աուտիզմով երեխաները ունենան բարեկեցիկ մանկության և պատանեկության», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության և ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում 2012թ. մեկնարկեց համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային ծրագիր: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվեց և հագեցվեց վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ անցավ ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ, հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում, որտեղ երկու շաբաթ նրանց հետ աշխատեցին Ֆրանսիայի Ռոնիի մասնագիտական կրթության դպրոցում (SEPR) մասնագիտական վերապատրաստում անցած երկու ուսուցիչ: Ծրագրի շրջանակներում Օրանժ Հիմնադրամի հրավերով մեկ բժիշկ-վերականգնողաբան և մեկ մանկական հոգեբույժ մասնակցեցին «Նորագույն տեխնոլոգիաներ աուտիզիմի սպեկտրի խանգարումներով մարդկանց համար» առաջին միջազգային կոնֆերանսին Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Կոնֆերանսին մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ ապագա տեխնոլոգիաների հետ, հայտնաբերել բազմաթիվ նորագույն գործիքներ՝ օգնելու աուտիզմով մարդկանց և ուսումնասիրել, թե որ գործիքները հնարավոր կլինի կիրառել Հայաստանում: 2011 թվականին աշխարհում "Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ" եղանակը (ADOS) ուսուցանվեց և ներդրվեց Հայաստանում շվեյցարացի մասնագետների կողմից: Լիարժեք ներդրման, հայ մասնագետներին հասանելիության նպատակով 2012 թվականի ծրագրի շրջանակներում այն թարգմանվեց հայերեն: 2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25.869,000 դրամ: Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2013թվականին: մատչելիությունը ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մարզերում այս երեխաների շարունակական վերականգնողական բուժօգնության ապահովման նպատակով հիմնադրամն իր գործընկերների միջոցով վերականգնողական կենտրոններ է ստեղծում մարզերում: Նմանատիպ կենտրոններ են ստեղծվել արդեն Սպիտակում, Վանաձորում, Գավառում, Արմավիրում, Գյումրիում, Իջևանում, իսկ 2011 մայիսից իր դռները բացեց Արտաշատ քաղաքում նոր վերականգնողական կենտրոնը: Հիմնադրամի և նրա գործընկերների ջանքերով Հայաստանում ստեղծվեց միակ ամառային առողջարանային ճամբարը` զարգացման խանգարումներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների ամառային հանգստի կազմակերպման նպատակով: ճամբարը ամռան ամիսներին հյուրընկալում է 120 երեխա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |