Մեկնարկում է Մանկական գրականության շաբաթը

Մեկնարկում է Մանկական գրականության շաբաթը

PanARMENIAN.Net - 2002 թվականից Հայաստանում նշվում է Մանկական գրականության շաբաթը: Այն սովորաբար մեկնարկում է մարտի 6-ին, սակայն այս տարի դպրոցական արձակուրդների պատճառով դպրոցական գրականության շաբաթը մեկնարկեց այսօր: Տոնական շաբաթվա մեկնարկը տրվեց Գավառի մշակույթի պալատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Գրողների միության նախագահն ասաց, որ Գավառն են ընտրել, քանի որ չեն ուզում՝ ամեն ինչ կենտրոնանա Երևանում:

Նշենք, որ տոնական շաբաթվա ընթացքում Խնկո Ապոր անվան գրադարանում կլինի հանդիպում բանաստեղծ Ռուզան Ասատրյանի հետ,իսկ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում կանցկացվեն Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակի և Խաժակ Գյուլնազարյանի 95-ամյակի տոնակատարություններ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---