Բնապահպանության նախարարությունը նախորդ շաբաթ վարչական տուգանքի 6 որոշում է կայացրել![]() 2 ապրիլի 2013 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400 հազար ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում: Մասնավորապես` Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Հանքանյութի ապօրինի տեղափոխում Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 954 հազար դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |