ԵԱՀԿ ՄԽ-ն դիտարկում կանցկացնի. Համանախագահները կհատեն ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը

ԵԱՀԿ ՄԽ-ն դիտարկում կանցկացնի. Համանախագահները կհատեն ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին և 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ և Աղդամ-Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված տեղանքով:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---