Հաշմանդամություն ունեցող 4 մարդ ԱԻՆ-ում հատուկ ուսուցում և փորձաշրջան կանցնեն

Հաշմանդամություն ունեցող 4 մարդ ԱԻՆ-ում հատուկ ուսուցում և փորձաշրջան կանցնեն

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 5-րդ նիստը։

Հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած 9 քաղաքացու, որոնցից չորսը հարցազրույցի արդյունքներով անցել են հաջորդ փուլ, այսինքն հատուկ ուսուցում և փորձաշրջան պիտի անցնեն նախարարությունում:

ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղ, արդեն 10 մարդ աշխատում է ԱԻՆ համակարգում, իսկ չորսը` փորձաշրջան անցնում։

Մոտ ապագայում ԱԻ նախարարությունը նույն գործունեությունը կծավալի նաև Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ նախատեսվում է ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծել մարզերում: Դրա շնորհիվ մարզերում ապրող հաշմանդամություն ունեցողները ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու ավելի մեծ հնարավորություն կստանան:

Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակավոր հաշմանդամություն ունեցողներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---