Լարս Վալին. Մուսասին այն մարզիկներից է, որը ջանադրաբար աշխատում է ջիու-ջիթսուի հմտությունների վրա

Լարս Վալին. Մուսասին այն մարզիկներից է, որը ջանադրաբար աշխատում է ջիու-ջիթսուի հմտությունների վրա

PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի շվեդ մարզիկ Իլիր Լատիֆին, որը փոխարինում է Ալեքսանդր Գուստաֆսոնին Գեղարդ Մուսասիի հետ մենամարտում UFC մրցաշարում, Գեղարդի համար այլ սպառնալիք է ներկայացնում:

Մուսասիի նոր մրցակիցը 20 սմ ավելի կարճահասակ է և ավելի ուժեղ է պայքարում: Շվեդ մարզիչ, բրազիլական ջիու-ջիթսուի սև գոտի ունեցող Լարս Վալինը մեկնաբանել է Գուստաֆսոնին Լատիֆիով փոխարինելու մասին նորությունը և գնահատել է Իլիրի հմտությունները, հայտնում է allboxing.ru-ն:

«Նա շատ ուժեղ մարզիկ է, շատ լավ մարտիկ, որքան գիտեմ: Պարտերում նա ինձ այնքան էլ չտպավորեց, այնպես որ մենամարտը կարող է ձանձրալի լինել»,-Լատիֆիի ունակություններն է նկարագրել Վալինը:

Նա հավելել է նաև, որ Մուսասին այն մարզիկներից մեկն է, որը ջանադրաբար աշխատում է ջիու-ջիթսուի հմտությունների վրա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---